Եթե Միհրան Պողոսյանին ապաստան տրամադրվի, ապա կմերժվի անձի հանձնումը. Գլխավոր դատախազ
«Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնական էքստրադիցիոն պրոցեսի մեջ է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նա պարզաբանեց, որ էքստրադիցիոն գործընթացի իրականացման ընթացքում անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով. «Միջազգային իրավակարգավորումների համաձայն, այս գործընթացը գաղտնի է։ Այսինքն՝ այն պետությանը, որին ինքը դիմում է, պարտավոր է այդ մասին չհրապարակել։ Մենք էլ ենք ուենում նման գործեր, երբ անձը մեր երկրից հայցում է ապաստան, մնք պարտավոր ենք պահպանել սահմանված ընթացակարգերը»։
Դավթյանը նշեց, որ եթե ապաստան տրամադրվի, ապա կմերժվի անձի հանձնումը. «Որևէ մեկի համար ամոթ չէ որևէ երկրից քաղապաստան խնդրել և դա անձի իրավունքն է»։
Լրագրողների հարցին, թե իրավապահ մարմինների մեղավորությունը տեսնո՞ւմ է, որ գործընթացը դանդաղում է, նա պատասխանեց, որ իրավապահ մարմինները շարժվում են օրենքով. «Որ պահին լինում են անձին հետապնդում իրականացնելու բավարար հիմքեր, իրականացվում է դա։ Դրա արդյունքում անձը վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ է մնում, վարույթը շարունակվում է։ Եթե նա թաքնվել է կամ բացակայում է երկրից, դրա համար էլ կան իրավական մեխանիզմներ։ Կոնկրետ այս գործով իրավապահ համակարգի դանդաղում չի եղել, որ պահին որ եղել են անհրաժեշտ հիմքերը հետապնդում իրականացնելու, հենց այդ պահին իրականացվել են»։
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր հարկադիր Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից։
ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Հարակից հրապարակումներ`
- «Իրատես». Միհրան Պողոսյանի դեմ գործ հարուցելու հարցում «դերակատարում» են ունեցել նաև նրա նախկին գործընկերներն ու քաղաքական թիմի անդամները
- Արդարադատության նախարարը՝ Միհրան Պողոսյանի և Դավիթ Սանասարյանի գործերի մասին
- Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել
- ՌԴ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը
- Դատախազությունը ռուսական կողմին է ներկայացրել Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու համար անհրաժեշտ փաթեթը
- ՀՔԾ. Միհրան Պողոսյանի արտահանձնումն ընթացքի մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին