Մշակույթի նախարարությունը «Ամբերդ ամրոցի» պահպանման գոտու հարցով դիմել է դատախազություն
Մշակույթի նախարարությունը դիմել է դատախազություն, որպեսզի պարզի, թե ինչպես է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին փոխվել։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը։
Նա նշեց, որ երբ տեղեկացել է ամրոցի մոտակայում տեղի ունեցող շինարարության մասին, նախ փորձել է պարզել՝ արդյոք իրականացվող աշխատանքները մտնում են պահպանական գոտու մեջ, թե ոչ, քանի որ նախարարության լիազորությունները պահպանական գոտուց դուրս չեն գործում։ Փոխնախարարի ներկայացրած փաստաթղթերով, խորհրդային տարիներին կազմված նախագծում տվյալ տարածքը մտել է արգելոցի պահպանական գոտու մեջ, սակայն 2013 թվականին դեռ անհայտ ինչ-ինչ պատճառներով հանվել է պահպանական գոտուց և մշակույթի նախարարության լիազորություններն այդտեղ կրճատվել են։
«Եթե 2013 թվականին այդ մասը չհանվեր պահպանական գոտուց, միանշանակ պարտավոր էին համաձայնեցել մեզ հետ այդ նախագիծը և լիազորություն կունենայինք չթույլատրել։ Այսօր միակ կետով, որով կարող են դադարեցնել շինարարությանը, հնագիտական շերտերի առկայությունն է։ Գրություն ենք ուղարկել դատախազություն, որպեսզի հետաքննություն կատարեն»,- ասաց Տ. Գալստյանը։
Փոխնախարարը նշեց, որ երբ որևէ տարածքում շինարարական, հողային աշխատանքներ իրականցնելիս հայտնաբերվում են հնագիտական շերտեր, պարտավոր են դադարեցնել աշխատանքներն ու այդ մասին տեղեկացնել մշակույթի նախարարությանը։ Նրա խոսքով, այդ տարածքից գտնվել են խեցեղենի կտորներ, մարդկային գանգի ոսկորներ և հնագետի կողմից ուսումնասիրության անհրաժեշտության կա։
«Կառուցապատողի հետ պայմանավորվեցինք, որ ժամանակավոր դադարեցվի, մինչև հնագետը կիրականացնի ուսումնասիրություն»,- ասաց Տ. Գալստյանը։
Նա հայտնեց, որ կառուցապատողը՝ Սիրակ Մանուկյանը, մինչև 2018 թվականը «Ամբերդ» արգելոց թանգարանի ղեկավարն էր, որը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանի որդին է: Նա նշեց, որ Մանուկ Մանուկյանը մարզային հանձնաժողովում է, որն էլ հողի նշանակությունը փոխելիս եզրակացություն է տալիս՝ արդյոք կան հնագիտական շերտեր, թե ոչ։
«Կարծում եմ՝ դատախազությունն այստեղ նույնպես անելիք ունի»,- ասաց մշակույթի փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
- «Ամբերդ ամրոցի» մոտ շինարարություն իրականացրած անձիք ընդունել են իրենց բաժին մեղավորությունը
- «Ամբերդ ամրոցի» մոտ շինարարություն իրականացրած անձին ծանուցում է ուղարկվել
- «Ամբերդ ամրոց» արգելոցի մոտ շինարարություն է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան