Քոչարյանը քաղաքական հետապնդման չի ենթարկվում. Դավթյան
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին որևէ տեղ հայտնաբերելու վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։
«Նաև պաշտոնապես տեղեկություն չկա նրա՝ հանրապետությունից բացակայելու վերաբերյալ»,- նշեց Դավթյանը։
Լրագրողների հարցին, թե նախկին պաշտոնյաները՝ Ռոբերտ Քոչարյանը, Միհրան Պողոսյանը, հայտարարում են, թե իրենք քաղաքական հետապնդումների են ենթարկվում, նման տարրեր ինքը տեսնու՞մ է, Դավթյանը պատասխանեց. «Կոնկրետ արարք է մեղսագրվում, որը համադրվել է Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածի վրա։ Քաղբանտակյալ լինելու մասով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները հիմքեր չունեն»։
Ինչ վերաբերում է Մարտի 1-ի քրեական գործին, նա ասաց, որ գործից մաս է անջատվել չորս անձանց վերաբերյալ և ուղարկվել է դատարան. մնացած մասով քննությունը շարունակվում է, և դա կարող է առաջացնել բոլոր իրավական հետևանքները։
«Հայտնի է, որ ունեցել ենք 4 մեղադրյալներ, և նրանց վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան, այլ անձանց արարքների իրավական գնահատկաններ դեռևս տրված չեն»,-ասաց նա։
Մեկ այլ հարցի, թե տասը զոհերի հետ կապված կա՞ն նոր հանգամանքներ, Դավթյանն ասաց, որ որոշակի նոր տեղեկություններ և նոր ապացույցներ ձեռք բերվել են, բայց դրանք դեռևս բավարար չեն, որպեսզի հնարավոր լինի որպես մեղադրյալ ներգրավել որևէ անձի, այսինքն՝ մեղսագրել մահը կամ մահերը որևէ անձի։
Դատախազը հավելեց, որ Մարտի 1-ի գործի դատավարության գրեթե ամբողջ ընթացքը հանրությունը կտեսնի և կտա իր գնահատականները. «Բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու, դուք կտեսնեք Երրորդ Հանրապետության ժամանակվա նվազագույնը երեք նախագահներին տարբեր դատավարական կարգավիճակով, կտեսնեք բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պաշտոնատար անձանց»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի գործը կքննի դատավոր Վարդան Գրիգորյանը
- Քոչարյանը ՔԿՀ-ների ծառայողների վերաբերմունքից դժգոհություններ երբեք ինձ չի ներկայացրել. Թաթոյան
- Քոչարյանի կալանքի հարցը քննելուց հրաժարված դատավորներին առաջարկվել է պատասխանատվության ենթարկել
- «Ժողովուրդ». Արամ Հարությունյանի նկատմամբ մեկ այլ դրվագով էլ է քրգործ հարուցված եղել
- Դատարանը բավարարել է Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին