Դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը՝ մայիսի 13-ին
Այսօր տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որի ընթացքում Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, դատավորի միջնորդության հիման վրա դռնփակ կարգով քննեց ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի համաձայն՝ վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունը հայտարարել է ավարտված և հեռացել որոշում կայացնելու:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի մայիսի 13-ին։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ դատավորի թեկնածու դառնալու հայտ է ներկայացրել 3 անձ
- Զեյնալյան. Եթե դատավորը գտնում է, որ կան ինքնաբացարկի հիմքեր, պարտավոր է հայտնել
- Արտակ Զեյնալյանը դիմել է ԲԴԽ՝ 11 դատավորի պատասխանատվության ենթարկելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին