Թրամփը հայտարարել է Վենեսուելայում իրավիճակի նոր շրջադարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ հաջորդ շաբաթ Վենեսուելայում տիրող իրավիճակում «շատ բաներ տեղի կունենան»։ Այս մասին հայտնում է Gazeta-ն։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն քննարկում է ճգնաժամի լուծման բոլոր տարբերակները:
«Սա պարզապես սարսափելի իրավիճակ է: Մենք բոլոր հնարավորությունները դիտարկում ենք: Մենք ցանկանում ենք օգնել մարդկանց: Շատ բաներ տեղի կունենան հաջորդ շաբաթ, գուցե ավելի վաղ»,-ասել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր Ռուսաստանին՝ Վենեսուելայում ստեղծված իրավիճակի ապակայունացման համար:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 23-ին Վենեսուելայի խորհրդարանի ընդդիմադիր ղեկավար Խուան Գուայդոն ինքն իրեն հայտարարել է ժամանակավոր նախագահ: Սա տեղի էր ունեցել Կարակասում՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքի հանրահավաքի ժամանակ:
Այսօրվա դրությամբ ընդդիմության առաջնորդ Գուայդոյին որպես Վենեսուելայի նախագահ ճանաչել են Միացյալ Նահանգները, Կանադան, Լատինական Ամերիկայի ու ԵՄ երկրները։ Ռուսաստանը աջակցում է Մադուրոյին:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին