Արքայադուստր Շառլոտի 4-րդ տարեդարձի առիթով ներկայացվել են նոր նկարներ
Այսօր՝ մայիսի 2-ին, Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտը դարձավ 4 տարեկան, որի կապակցությամբ Քենսինգտոնյան պալատը տարածել է արքայադստեր նոր նկարներ։ Նկարներն արվել է ոչ թե պրոֆեսիոնալ լուսանկարչի, այլ մայրիկի՝ Քեյթ Միդլթոնի կողմից։ Այս մասին գրել է BBC-ն։
Նկարներից մեկում փոքրիկ արքայադուստրը ներկայացել է ամառային կերպարով՝ ծաղկավոր զգեստով ու խոտերի վրա նստած։ Մեկ այլ նկարում Շառլոտի ձեռքին ծաղիկ, մյուսում նա նստած է փայտե ցանկապատի վրա։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի գահին չորրորդ հավակնորդ Շառլոտը ծնվեց 2015թ․-ի մայիսի 2-ին՝ Լոնդոնի Սուրբ Մերի հիվանդանոցում։