Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #շահավետգնումներ մարքեթինգային ակցիայի արդյունքները
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ անցկացված թվով 11-րդ #շահավետգնումներ մարքեթինգային արշավը:
Բանկից հայտնում են, որ խթանող մարքեթինգային արշավի նպատակն էր բարձրացնել սպառողների իրազեկումն անկանխիկ վճարումների ֆունկցիոնալության և հարմարավետության մասին և ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ վճարումների ծավալի մեծացումը:
Ամեն տարի Բանկի կողմից իրականացվող խթանող արշավների արդյունքում նկատվում է անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու սովորույթ ունեցող հաճախորդների քանակի աճի միտում, ինչը վկայում է հաճախորդների շրջանում ակցիայի պահանջարկի մասին:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ #շահավետգնումներ ակցիայի ընթացքում անկանխիկ գործարքների քանակն աճել է 20% -ով, ինչը հնարավոր է դարձել հաճախորդների ակտիվ մասնակցության շնորհիվ:
#շահավետգնումներ ակցիան անց է կացվել 10.12.2018թ. - 10.03.2019թ. ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների միջեւ: Ակցիային մասնակցել են նաև այն քարտապանները, որոնք ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերը ձեռք են բերել ակցիայի ընթացքում:
Մարքեթինգային արշավը հնարավորություն է ընձեռել ՎՏԲ-Հայաստան Բանկի 5 ակտիվ անկանխիկ գործարքներ կատարած հաճախորդներին դառնալ մրցանակակիր` յուրաքանչյուրը 1 000 000 ՀՀ դրամ դրամական պարգևով:
Համաձայն #շահավետգնումներ ակցիայի պայմանների 100 ամենաակտիվ Visa քարտապանները, ովքեր արշավի ընթացքում կատարել են դեբետային և վարկային քարտերով առավելագույն գումարի և քանակի անկանխիկ վճարումներ Հայաստանի և արտերկրի առևտրային կետերում և ինտերնետ միջավայրում, ստացել են միավորներ հետևյալ սկզբունքով` դեբետային քարտով յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց հաճախորդին հաշվեգրվել է 1 բոնուսային միավոր, իսկ վարկային քարտերով` 2 միավոր:
Խաղարկությանը մասնակցել են ամենաշատ միավորներ կուտակած 100 հաճախորդները՝ ակցիայի ընթացքում նվազագույնը 100 000 ՀՀ դրամի անկանխիկ շրջանառությամբ: Խաղարկությունն անցկացվել է ՎՏԲ - Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակում՝ պատահականության սկզբունքով` վիճակահանության մեթոդով, և հեռարձակվել է Բանկի Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում:
Խաղարկության արդյունքներով յուրաքանչյուրին 1 000 000 ՀՀ դրամ մրցանակ շնորհվեց` Ալլա Արիստակեսյանին, Արտակ Հավհաննիսյանին, Նաիրա Մատինյանին, Արմինե Ամիջանյանին, Սոնա Ղահրամանյանին:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր երախտագիտությունն է հայտնում ակցիայի մասնակիցներին և շնորհավորում հաղթողներին:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար ստեղծում է հեռահար սպասարկման նոր հնարավորություններ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է ավանդային ակցիան ու շարունակում է ներգրավել ավանդներ մինչև 10% տոկոսադրույքով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է հիփոթեքային վարկավորման պայմանները երիտասարդ ընտանիքների համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը IntelExpress դրամային փոխանցումների համակարգի հետ հայտարարում է նոր ակցիա
- ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգել է ակցիա՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան