Տարանտինոյի նոր ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում
Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» նոր ֆիլմն ընդգրկվել է Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել են փառատոնի տնօրինությունից։
«Մենք ապրիլի 14-ին կայացած ասուլիսում խոստացել էինք, որ Քվենտին Տարանտինոյի աշխատանքը կներառվի փառատոնի ծրագրում»,- նշված է կինոփառատոնի Թվիթերում։
Ավելի վաղ կինոփառատոնի գլխավոր տնօրեն Թերի Ֆրեմոն ասել էր, որ փառատոնը միշտ «հետքրրքրությամբ է սպասում Տարատինոյի նոր ֆիլմերին»։ Նոր ֆիլմում նկարահանվել են Բրեդ Փիթն ու Լեոնարդո Դի Կապրիոն։ Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում 1969 թվականին։
Կաննի 72-րդ կինոփառատոնն անցկացվելու է մայիսի 14-15-ը։ Ժյուրին գլխավորում է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդոր Գոնսալես Ինյարիտուն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին