Նելսոն Մանդելայի նկարը վաճառվել է 112 հազար դոլարով
Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի (1918-2013 թթ.) նկարը, որտեղ պատկերված է Ռոբեն կղզու բանտախցի դուռը, Նյու Յորքի Bonhams աճուրդային տունը վաճառել է 112 հազար դոլարով։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Երբ իմ հայրը հեռացավ նախագահի պաշտոնից թոշակի, նա չէր գտնում, թե ինչով զբաղվեր։ Ես կարծում եմ, նրա համար արվեստն ինքնաարտահայտման հիանալի միջոց էր»,- ասել է Մանդելայի աղջիկը, ով հոր նկարը ներկայացրել էր աճուրդի։ Մանդելան ընդհանուր 22 էսքիզ է թողել։
Աշխարհի տարբեր պետությունների ղեկավարներ, այդ թվում նաև ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման ու Բիլ Քլինթոնը, բազմիցս այցելել են թիվ 5 բանտախուց, որի դռուն ու բանալին է նկարել Մանդելան։
Մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից Նելսոն Մանդելան Ռոբեն կղզու բանտում անցկացրել է 18 տարի (1964-1982 թթ.)։
#SaleUpdate: "The Cell Door, Robben Island" by #NelsonMandela, sold for $112,575 inc. premium in today's Modern and Contemporary African Art in NY. The work, which Mandela created in 2002, was one of the few the statesman kept for his personal collection https://t.co/1fBKM8AUcJ pic.twitter.com/fUv17HXgPd
— Bonhams (@bonhams1793) May 2, 2019