Աբրամովիչը չի պատրաստվում վաճառել «Չելսին»
Լոնդոնյան «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր չէ բաժանվել իր ֆուտբոլային ակտիվնեից։ vesti.ru –ի հաղորդմամբ, չնայած նրան, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի երկարաձգել նրա ներդրումային վիզան, ռուս ձեռնարկատերը ցանկանում է հետագայում էլ հովանավորել անգլիական ակումբը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանացի մուլտիմիլիարդատեր Ջիմ Ռետկլֆիֆը պատրաստվում է ձեռք բերել «Չելսին»։ Բայց, Sky Sports-ի տեղեկություններով, Ռոման Աբրամովիչը նրա հետ որևէ բանակցություն չի վարել ակումբի վաճառքի հետ կապված, ինչպես նաև այլ հավանական գնորդների հետ միասին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա