«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Սանսա Սթարքն ամուսնացել է Լաս Վեգասում
«Գահերի խաղը» հեռուստասերիալի 23-ամյա դերասանուհի Սոֆի Թերները, որը հանդես է գալիս որպես Սանսա Սթարք, ամուսնացել է 29-ամյա երաժիշտ Ջո Ջոնասի հետ Լաս Վեգասում։ Ըստ People ամսագրի տեղեկությունների, մայիսի 2-ին Billboard Music Awards 2019 մրցանակաբաշխությունից ժամեր անց Սոֆին արդեն ամուսնական երդում է տվել՝ հարազատների ու ընկերների ներկայությամբ։
Այս մասին հայտնի է դարձել դիջեյ Diplo-ի շնորհիվ, որը ակտիվորեն նկարներ էր հրապարակում հարսանիքից իր ինստագրամում։
«Ես համաձայն եմ ամուսնանալ քեզ հետ, և ես սիրում եմ քեզ ու շնորհակալ եմ Աստծում, որ ինձ քեզ պարգևեց»,-ասել է Սոֆին։
Զույգի հարսանիքն այսքանով չի սահմանափակվելու․ նրանք նախատեսում են հարսանիք անել նաև Ֆրանսիայում։
Հարակից հրապարակումներ`
- «Գահերի խաղի» դերասանուհին արգելափակել է թուրք հետևորդներին
- «Գահերի խաղի» ռեկորդների շարքը շարունակվում է
- Արգելափակել «Գահերի խաղի» սփոյլերներին
- «Գահերի խաղից» Էմիլիա Քլարկը՝ Ջոն Սնոուի կոստյումով
- «Գահերի խաղի» նոր սերիան՝ արդեն ռեկորդակիր
- Այս գիշեր տեղի կունենա երկար սպասված «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին սեզոնի պրեմիերան
- Սիդնեյում բացվել է «Գահերի խաղի» կերպարների գերեզմանոց
- «Գահերի խաղի» ավարտի մասին
- «Գահերի խաղ»-ի վերջին սեզոնը հնարավոր է հետաձգվի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին