Վենետիկի բիենալեում կքննարկվեն համաշխարհային օվկիանոսի խնդիրները
Մայիսի 11-ին Վենետիկում մեկնարկելու է 58-րդ ամենամյա բիենալեն, որի ցուցադրություններից մեկն այս տարի նվիրված է լինելու համաշխարհային օվկիանոսի խնդիրներին։ Արվեստի և ճարտարապետության ամենահայտնի միջազգային ցուցահանդեսներից մեկն այս անգամ հավաքել է հայտնի մասնագետների և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց, որոնք հետաքրքրվում են համաշխարհային օվկիանոսի խնդիրներով։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, «Ocean Space» ցուցահանդեսն անցկացվում է Սան-Լորենցո եկեղեցում, որն այս ընթացքում դառնալու է մոլորակի ջրային ռեսուրսների խնդիրների լուսաբանման կենտրոն։ Ցուցադրության ծրագրում է՝ շնորհանդեսներ, ինստալյացիաներ, մասնագետների ելույթներ։
Վենետիկի 58-րդ բիենալեի աշխատանքները շարունակվելու են մինչև նոյեմբերի 24-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան