Կարևորը՝ քեֆ անողին քեֆ չպակսի
Քաղաքացու օրն անցավ, 124 միլիոն դրամը ծախսվեց, սակայն ինչպե՞ս, կոնկրետ որ միջոցառման համար որքա՞ն, դրա մասին չխոսվեց, միայն մարզպետարանների ու քաղաքապետարանների ֆեյսբուքյան էջերում գրվեց անցկացված միջոցառումներից մասին։ Բայց բազմաթիվ մարդկանց թե սոցիակալան կայքերի հարթկաներում, թե դրանից դուրս հետաքրքրում է ինչպե՞ս է ծախսվել պետբյուջեից տրամադրված գումարը։
Panorama.am-ը ավելի վաղ դիմել էր կառավարությանը՝ հարցերով, թե ինչպեսս է ծախսվելու 124 մլն դրամը, ովքե՞ր են դարձել օրվա միջոցառումների կազմակերպիչները, ինչպե՞ս են ընտրվել նրանք։
Այս անգամ դիմեցինք մարզպետարաններին ու քաղաքապետարաններին՝ ճշտելու, թե իրենք տեղյակ են օրվա միջոցառումների ֆինանսական մասի բաշխումից։
Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի վարչությունից մեզ հետ զրույցում ասացին, որ թե իրենց վարչությունը, թե ընդհանրապես քաղաքապետարանը որևէ ֆինանսական մասի չի տիրապետում, թե կոնկրետ որ միջացառման վրա ինչքան գումար է ծախսվել։
«Կազմակերպչական գործերին է վարչությունը միայն մասնակցել, բայց ֆինանսական մասով ոչինչ չենք կարող ասել»,- նշեց քաղաքապետարանի մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը։
Գրեթե նույն պատասխանը ստացանք նաև Արարատի մարզպետարանից։
Փորձեցինք ծախսերի մասին տեղեկություն ստանալ այն կազմակերպություններից (ՍՊԸ-ներ և ԱՁ-ներ), որոնց կառավարությունը հատկացրել էր գումարը՝ միջոցառումները կազմակերպելու համար։
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում միջոցառումները կազմակերպած «Օվացիա պրոդյուսերական կենտրոն» ՍՊԸ-ից, որին տրամադրվել էր 8 մլն 562 հազար դրամ, մեզ հետ զրույցում ասացին. «Թե ինչքան գումար է մեզ տրարամդրվել, արդեն գիտեք, բայց թե կոնկրետ ինչի վրա ինչքան գումար է ծախսվել չենք կարող ասել։ Այդ ամբողջ գումարից 20 տոկոս ԱԱՀ է հանվել, մնացածն էլ ծախսվել է տրանսպորտի, տեխնիկայի, նվագախմբի, հաղորդավարների, լուսային, ձայնային սարքավորումների, լեդ էկրանների, կոնստրուկցիաների, պաստառների տպագրության վրա։ Սրանից ավելի ինֆորմացիա չունենք տալու»։
Կոտայքի մարզի միջոցառումներով զբաղված «Unity production»-ից էլ ասացին, թե չեն մեկնաբանում ֆինանսական հարցերը։
«Բոլոր մենաբանությունները գումարային տրվել են կառավարության կողմից, կառավարությունն է պատվիրատուն, իրավասու և ֆինանասական մասով ինչ ներկայացրել են, դա է։ Միայն կարող եմ ասել, որ առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 10 կազմակերպվել են միջոցառումներ, ծառատունկ, հանրային քննարկումներ, սթրիթ-արտ, համերգներ։ Ահավոր շատ են եղել միջոցառումները, անգամ այդ գումարը քիչ էր»։
Նշենք, որ այս մարզի միջոցառումների համար տրամադրվել էր 8 մլն 137 հազար դրամ։
Մնացած կազմակերպություններից էլ կամ հեռախոսազանգերին չէին պատասխանում, կամ ընդհանրապես համացանցում բացակայում էին կոնտակտային տվյալները՝ կապ հաստատելու համար։
Քաղաքացու օրվա համար ծախսված ֆինանսների մասին տեղեկություն չկա նաև համանուն ֆեյսբուքյան էջում։
Դե ինչ՝ հուսանք տպագրված բրոշյուրները անհրաժեշտ դերը խաղացել են ու կարդացված են, սթրիթ-արտերը իրենց՝ բողոքի նշանակությանը ծառայել են, երաժշտությունը որակով էր, նոթատետրերն ու պայուսակները էականորեն բաժանված են, հրավառությունը վառ է պահել մտքերը, տրանսպորտը, որ տեղափոխել է մարդկանց Երևանից մարզեր՝ նաև նրանց վերադարձրել է,... ու ընդհանրապես՝ բրենդավորումը միլիոնանոց էր, համակարգումը՝ մարդա 130 հազարանոց։
Կարևորը՝ քեֆ անողին քեֆ չպակսի։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգը՝ մայրաքաղաքում
- 1.2 մլն-ի հրավառություն, 5 մլն դրամի տպագրություն. Քաղաքացու օրվա ծախսերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին