Մոտեցանք Եվրոպա լիգայի եզրափակիչին. Մխիթարյան
Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց իսպանական «Վալենսիա»-ին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 75-րդ րոպեին։
Խաղից հետո նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ավելի մոտեցան Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչին ու շնորհակալություն հայտնել երկրպագուներից` բուռն աջակցության համար։
Այս երկու ակումբների պատասխան խաղը կկայանա մայիսի 9-ին` Իսպանիայում։