Եվգենի Պետրոսյանը հեռացել է Ռուսաստանից
Հումորիստ Եվգենի Պետրոսյանը լքել է ՌԴ-ն: Վաստակավոր արտիստը չի թաքցնում, որ որոշել է որքան հնարավոր է հեռու գնալ «ստախոսությունից ու կեղծիքից»:
«Թռա հեռու ստախոսությունից ու կեղծիքից: Առասպելների հերթական գրոհը: Եվ ամենագլխավորը: Մեզանում արդեն միտում է նկատվում. Ամեն ինչ անպատիժ է»,- լուսանկարն այսպես է մակագրել Եվգենի Պետրոսյանը:
kp.ru-ն գրում է, որ նա չի մեկնաբանում անձնական կյանքի մասին ասեկոսեները: Այս անգամ էլ հումորիստը չի պարզաբանել կոնկրետ դրվագները, որոնց մասին հիշատակել է հաղորդագրության մեջ: Նա նստած է ինքնաթիռում և ժպտում է: Երկրպագուները գուշակում են, թե հատկապես ինչն է հումորիստն անվանել ստախոսություն: Առաջ են քաշվում տարբեր ենթադրություններ, իսկ Պետրոսյանը չի շտապում հերքել դրանցից և ոչ մեկը:
Եվգենի Պետրոսյանը 30 տարի ամուսնական կյանքից հետո 2018 թ. նոյեմբերին պաշտոնապես ամուսնալուծվել է Ելենա Ստեպանենկոյից։ Բաժանման պատճառների մասին պաշտոնապես չէր հայտարարվում։ Դրանից հետո նրան պարբերաբար նկատում են իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Եկեղեցին հրաժարվել է լուծարել Եվգենի Պետրոսանի և Ելենա Ստեպանենկոյի ամուսնությունը
- Եվգենի Պետրոսյանը վերադառնում է «Առաջին ալիք»
- Եվգենի Պետրոսյանը սիրելիի հետ թատրոն է գնում
- Ռուսաստանում առաջարկում են Եվգենի Պետրոսյանին ուղարկել «Եվրատեսիլ»
- Եվգենի Պետրոսյանը և Ելենա Ստեպանենկոն պաշտոնապես ամուսնալուծվել են
- Եվգենի Պետրոսյանի կնոջ բանկային հաշիվները կալանքի տակ են
- Մոսկվայում կալանքի տակ է Հայաստանից տարված կենդանի խեցգետնի մեկ խմբաքանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան