Շվեդիան միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Ստոկհոլմում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Մայիսի 2-ի Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկում, որին հրավիրվել էր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։
Քննարկմանը ելույթ ունեցան խորհրդարանի վեց խմբակցությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին համաձայնագրի վավերացմանը։
Քննարկման ավարտին խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահը դեսպանին հրավիրեց կարճատեւ ընդունելության։
Նույն օրը երեկոյան Ռիկսդագում անցկացված քվեարկության արդյունքում Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»։
Հարակից հրապարակումներ`
- Հունգարիայի ԱԺ ներկայացուցիչը Panorama-ին հաստատեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման փաստը
- Հունգարիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
- Ֆինլանդիան վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Գերմանիայի Բունդեսթագը վավերացրեց է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան