«Լիվերպուլի» երկրպագուները պահանջում են որակազրկել Մեսսիին
«Լիվերպուլի» երկրպագուները ցանկանում են ազատվել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիից Չեմպիոնների լիգայի երկրորդ կիսաեզրափիչ հանդիպման ժամանակ։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նրանց զայրացրել է արգենտիանացու պահվածքն առաջին հանդիպման ժամանակ, այդ պատճառով նրանք դիմում-խնդրագրով են հանդես եկել՝ պահանջելով որակազրկել ֆուտբոլիստին Ֆաբիանոյի գլխին հարվածելու համար։ Այդ պահին մրցավարը նախազգուշացրել է անգլիացի թիմի ֆուտբոլիստին։ Դիմումը ստորագրել է 2200 մարդ։ Մեսսին առաջին խաղում (3:0) դուբլի հեղինակ է դարձել։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Լիվերպուլ»-«Բարսելոնա» պատասխան խաղը կայանալու է մայիսի 7-ին Լիվերպուլում «Էնֆիլդ» մարզադաշտում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա