«Խաչքար. Խաչքարի արվեստը» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին
Վաղը «Զանգակ» գրատանը տեղի կունենա Յարությիւն Խաչատուրեանի և Միշէլ Պասմաճեանի «Խաչքար. Խաչքարի արվեստը» գրքի շնորհանդեսը:
Գիրքը լույս ընծայած «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից հայտնում են, որ ամբողջությամբ խաչքարերին նվիրված այս ծավալուն հատորն ունի երկու նպատակ: Առաջին հերթին, ներկայացնել սփյուռքում՝ Երուսաղեմում ու Նոր Ջուղայում, գտնվող հայկական խաչքարերի ամբողջական ժողովածուն: Այդ նպատակով Յարութիւն Խաչատրեանն ու Միշէլ Պասմաճեանը ավելի քան տասը տարի աշխատել են այս երկու քաղաքներում, ինչպես նաև Հայաստանում՝ հավաքելով և լուսանկարելով խաչքարերի արվեստի բացառիկ ժառանգությունը, որը, ի դեպ, 2010թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեց որպես ոչ նյութական մշակութային համաշխարհային ժառանգության մաս:
Այս աշխատանքը, փաստագրելով յուրաքանչյուր հուշարձանի բոլոր մանրամասները և դրան հավելելով լուսանկարներ, ստեղծում է նաև խաչքարերի պահպանության հնարավորություն: Երկրորդ հերթին, հեղինակներն աշխատել են ստեղծել մի համակարգ, որը հնարավորություն կտա վերլուծել, դասակարգել և ցուցակագրել մեծ քանակությամբ հավաքագրված պատկերագրական և վիմագրական տեղեկությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան