Շրի Լանկայի կարդինալը նոր ահաբեկչությունների մասին նախազգուշացում է ստացել
Շրի Լանկայի կարդինալը եկեղեցիներում և եկեղեցական այլ հաստատություններում նոր ահաբեկչությունների մասին տեղեկատվություն է ստացել, որոնք այս շաբաթ են տեղի ունենալու։ Նա նախօրեին նաման է ուղարկել եկեղեցականներին, որն ավելի ուշ հայտնվել է նաև սոցիալական կայքում։ Այս մասին գրում է 360tv.ru կայքը՝ հղում անելով Associated Press-ին։
Նամակում նշվում է, որ կարդինալ Մալկոլմ Ռանջիտը որոշել է Շրի Լանկայի տարածքում փակել եկեղեցիներն ու կաթոլիկ դպրոցները, նաև հետաձգել հանրային հավաքները «մինչև հետագա ծանուցում»։
«Ձեր բարօրության համար մենք որոշել են փակել այդ հաստատությունները»,- ասել է կարդինալը։
Եկեղեցու ներկայացուցիչը հաստատել է նամակի իսկությունը, բայց հրաժարվել է բացահայտել լրացուցիչ դետալներ, այդ թվում նա հրաժարվել է նշել սպառնաիքի աղբյուրը։
Ապրիլի 21-ին Շրի Լանկայի եկեղեցինեում, հյուրանոցներում և այլ հաստատություններում տեղի էին ունեցել մի քանի պայթյուն։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։ Զոհերի թիվն անցել է 200-ը։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիսենա. Շրի Լանկայի ահաբեկչությունները կարող էին երկրից դուրս ծրագրված լինել
- Շրի Լանկայում արգելել են կրել դեմքը ծածկող հագուստ
- Շրի Լանկայում պարետային ժամ է մտցվել
- Շրի Լանկայում պայթյուններից 15 մարդ է զոհվել
- 3 նոր պայթյուն՝ Շրի Լանկայում
- Նոր պայթյուն՝ Շրի Լանկայում
- Իսլամական պետությունը ստանձնել է Շրի Լանկայի ահաբեկչությունների պատասխանատվությունը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին