Երեք ամիս կես գնով. «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է նոր առաջարկը
2019 թվականի մայիսի 1-ից «Ռոստելեկոմ»-ը հանդես է գալիս նոր՝ «Կես գին» առաջարկով, որը նոր բաժանորդներին հնարավորություն է տալիս ծառայությունները ստանալու կես գնով առաջին 3 ամիսների ընթացքում՝ բաժանորդագրվելով 1 տարով։
Ընկերությունից հայտնում են, որ հատուկ առաջարկից կարող են օգտվել «Ռոստելեկոմ»-ի բաժանորդները, ովքեր կմիանան «Տրիո» կամ «Դուո Սիրելի» ծառայությունների փաթեթներից որևէ մեկին։
Թե՛ «Տրիո», թե՛ «Դուո» փաթեթներին մեկ տարով միանալու դեպքում բաժանորդները կստանան նաև՝
Ներառված Wi-Fi,
Ինտերնետի կրկնակի արագացում,
«Հավելյալ 10» հեռուստաալիքների փաթեթ։
Առաջարկը գործելու է մայիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ բոլոր նոր բաժանորդագրությունների դեպքում։ Այն նախատեսված է միայն ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:
Այսպիսով, «Կես գին» առաջարկին հնարավոր է միանալ՝ մեկ տարով բաժանորդագրվելով «Դուո Սիրելի» կամ «Տրիո» փաթեթներից մեկին և առաջին երեք ամիսների ընթացքում ծառայությունները ստանալ կես գնով:
Առաջարկի պայմաններին ծանոթանալ հնարավոր է զանգահարելով 060464646 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության կայք հետևյալ հղումով։
Հարակից հրապարակումներ`
- «Ռոստելեկոմ»-ը Երևանում իրականացնում է «Азбука Интернета» համակարգչային դասընթացների նոր փուլը
- Նախատոնական անակնկալ «Ռոստելեկոմ»-ից. ներկայացվել է «Սանտա» նոր առաջարկը
- Ռոստելեկոմ. Հայտնի են Startup Boost Weekend Vol3 նախագծի հաղթողները
- «Ռոստելեկոմ»-ը ներդրումներ է իրականացնում հայկական հեռուստաբովանդակության զարգացման ուղղությամբ
- «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ բացվել է «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» ցուցահանդեսը
- «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է նոր առաջարկ՝ առցանց բաժանորդագրություն ձևակերպողների համար
- «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ իրականացվող Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլի հաղթողները
- «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ անցկացվելու է ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին