ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրվել է 6 թեկնածու
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով այսօր առաջադրվել է ևս երեք թեկանծու: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանից։
«Այսօր իրենց թեկնածությունն առաջադրել են Կարեն Կարապետյանը, Գեւորգ Մուրադյանը եւ Վահե Գրիգորյանը»,-փոխանցել է նա:
Դատավորի թափուր տեղի առաջադրման վերջնաժամկետն ավարտվել է այսօր` ժ. 18:00-ին: Ընդհանուր թվով թեկնածություն է առաջադրվել 9 հավակնորդ:
Ավելի վաղ առաջադրվել են նաև Հովհաննես Հովհաննիսյանը, Մարտին Մանուկյանը և Արմեն Ներսիսյանը:
Ազգային ժողովը ապրիլի 16-ին կայացած նիստում քվեարկության 24 կողմ, 47 դեմ արդյունքներով չէր ընտրել ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանին։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ դատավորի թեկնածու դառնալու հայտ է ներկայացրել 3 անձ
- Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու վերաբերյալ
- Գոռ Հովհաննիսյան. Շատ ափսոսում եմ
- Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում
- Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան