«Ժողովուրդ». ԲՀԿ-ն օրենսդրական նախագիծ է առաջարկել ՏՄՊՊՀ վերաբերյալ
«Ժողովուրդ» թերթը գրում է . «Դեռևս ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններին՝ «Բարգավաճ Հայաստանին» ու «Լուսավոր Հայաստանին», առաջարկել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկվելու համար ներկայացուցիչներ առաջադրել, սակայն ընդդիմադիր խմբակցություններից ԲՀԿ-ն թեկնածուի փոխարեն այդ ոլորտների հետ կապված օրենսդրական նախագիծ է ներկայացրել:
Մասնավորապես, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որի համաձայն` 7 անդամից 3-ը պետք է առաջադրի ընդդիմությունը:
Նրա փոխանցմամբ` ՀԾԿՀ-ն 5 անդամ ունի, և հիմա ԲՀԿ-ն առաջարկում է` 5 հոգուց 2-ը լինեն ընդդիմադիր խմբակցություններից: «Կարծում եմ՝ նախագիծը հաստատվելու է, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն բանավոր հայտարարել է, որ կողմ է, բայց մենք իրենց հետ չենք քննարկել անդամների թիվը»,- ասել է նա»:
Մանրամասները թերթի ասյօրվա համարում: