Պատվաստումները՝ միայն ծնողների համաձայնության դեպքում
«Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են բացառապես բժշկական կազմակերպություններում` բժշկական հակացուցումներ չունեցող քաղաքացիներին, իսկ անչափահասների կամ անգործունակ ճանաչված անձանց պարագայում` կատարվում է ծնողների կամ օրինական ներկայացուցչի համաձայնության դեպքում»,- Panorama.am-ի հարցմանը, թե Աբովյան քաղաքից ահազանգ կա, որ 13-14 տարեկան աշակերտուհիներին ստիպողաբար պատվաստվում են «Գարդասիլով», հայտնեց առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը։
«Պարտադրանք չի կարող լինել»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է բջջային հաղորդագրությանը, որը հիշեցնում է պատվաստումների կարևորության մասին, Լ. Բաբախանյանն ասաց. «Սա քայլ է` մեկ անգամ ևս հիշեցնելու պատվաստումների կարևորությունն ու արդյունավետությունը»։
Այսպիսով՝ հարգելի ծնողներ, ինչպես տեսնում եք, առողջապահության նախարարությունը շեշտում է ձեր համաձայնության կարևորությունը։ ՈՒ եթե ձեր երեխային պատվաստել են առանց ձեզ տեղեկացնելու, կամ առանց ձեր համաձայնության՝ ապօրինություն են արել։
Դիմեք ԱՆ փաստերով, վստահ ենք՝ կարող եք նույնիսկ փոխհատուցում պահանջել։
Ի դեպ՝ տեղեկատուներում նշվում է, որ «Գարդասիլով» պատվաստումից առաջ պետք է ստուգել պատվաստվողի առողջական վիճակը, և որ մարդկային պապիլլոմայի վիրուսով վարակված լինելու դեպքում պատվաստումը մեծացնում է հիվանդության հնարավորությունները։
Հարակից հրապարակումներ`
- Փոխահատուցում՝ Հայաստանում կլինիկական փորձարկումների դիմաց
- «Նախարարը ստորագրել է «Գարդասիլ-4»-ը կիրառելու հրամանը». հայտարարություն
- Արդարադատությունը առողջության համար
- ԱՆ. Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվել է 176 աղջիկ
- Իսկ դուք խոզուկ պատվաստվե՞լ եք
- Դեկտեմբերից 13 տարեկան 16 հազար աղջիկ կպատվաստվի պապիլոմավիրուսային վարակի դեմ
- Պատասխանատու կառույցների հետ կքննարկվեն մարդու պապիլոմավիրուսային պատվաստումների ներդրման միջոցառումները