«Ժողովուրդ». Հանդիպե՞լ են նախագահներ Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպել են: Ըստ մեր աղբյուրների` Ս. Սարգսյանն ասել է, որ ինքը նեղացած է, քանի որ Ա. Սարգսյանին նախագահի պաշտոնում «բերեց» իր իշխանությունը, ինքը, բայց նախագահը սատարում է ներկայիս իշխանությունների աշխատելաոճը: Ըստ այդ տեղեկությունների` Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Արմեն Սարգսյանը ստորագրում է ընդունված բոլոր օրենքները: Իսկ Ա. Սարգսյանն էլ հակադարձել է, թե ինչ անի, եթե չստորագրի, ինչու խանգարի, որևէ հիմնավորմամբ ինքը չի կարող դրանք մերժել կամ որևէ իրավական հետևանքի «պարտադրել»:
Ա. Սարգսյանը նաև ակնարկել է հենց Ս. Սարգսյանի իշխանության ժամանակ սահմանադրությամբ նախագահի լիազորությունները քչացնելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: