Մասիսի քաղաքապետ. Չեմ անդամագրվի ՔՊ-ին
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը չի ցանկանում խոսել իր նկատմամբ հարուցված քրեական գործի մասին։
«Դրա մասին էնքան շատ ենք խոսել, չեմ ուզում խոսել։ Ժամանակը կգա, կպատասխանեմ բոլոր հարցերին»,-ասաց նա։
Արտաշատում լրագրողների հետ զրույցում ասաց, որևէ գործողությունների չի մասնակցել, քրեական գործում էլ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։
Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված զենքի գործադրմամբ խուլիգանությանն առնչություն ունենալու կապակցությամբ։
Լրագրողները հետարքրվեցին հին իշխանությունների օրոք ընտրված քաղաքապետն ինչպե՞ս է աշխատում նոր իշխանությունների հետ։
«Շատ լավ աշխատում եմ, որևիցե խնդիր չկա, որևէ խնդիր չկա։ Մինչև պաշտոնավարման ավարտը ես կմնամ քաղաքապետ։ Հաջորդ ընտրությունները երկու տարի անց են, անկեղծ ասած, նոր ընտրություններին մասնակցել չեմ ցանկանում, ուզում եմ այլ աշխատանքով զբաղվել»,-ասաց Համբարձումյանը՝ վստահեցնելով, որ իր նկատմամբ ճնշումներ չեն գործադրվել։
Քաղաքապետը չբացառեց, որ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ իր մտադրությունը ժամանակի ընթացքում փոխվի։
Ի պատասխան հնչած հարցերի Համբաձումյանն ասաց, որ իրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու առաջարկ չի եղել, եթե լինի էլ, չի ընդունի։
Հարակից հրապարակումներ`
- Մասիսի քաղաքապետի գործով մեղադրաական եզրակացությունը դատախազությունը չի հաստատել
- Մասիսի քաղաքապետին ու նրա տեղակալին մեղադրանքներ են առաջադրվել
- «Ժամանակ». Մասիսի քաղաքապետը վերադարձել է աշխատանքի
- 5 մլն դրամ գրավի դիմաց Մասիսի քաղաքապետն ազատ արձակվեց
- Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա եղբոր նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը
- Մասիսի քաղաքապետի ու նրա եղբոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
- Մասիսի քաղաքապետ. Դատախազի որոշումը հնարավոր չէ կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին