Սլիմանն ուղերձ է հղել հայ հանդիսատեսին
Երևանում Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված մեծ համերգին օրեր են մնացել։
Ֆրանսիացի հայտնի երգչուհի Սեգարայից հետո հայ հանդիսատեսին ուղերձ է հղել Սլիմանը։
«Բարև, Հայաստա՛ն, ես Սլիմանն են: Հույս ունեմ, որ լավ եք: Կհանդիպենք մի բացառիկ համերգի ժամանակ մայիսի 26-ին, Երևանում: Շնորհակալ եմ նախապես, որ գալու եք մեզ տեսնելու: Իսկապես հիանալի ժամանակ ենք անցկացնելու, վստահ եմ: Փորձեմ ձեզ հայերեն ասել՝ «համբուրում եմ», կարծում եմ, որ այսպես են ասում ՝«պաչիկներ»: Դե, ջերմ համբույրներ»,-նշել է նա։
Հիշեցնենք, մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ֆրանսիացի աստղերի հետ համատեղ մեծ համերգով հանդես կգա: Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկի պրոֆեսիոնալ երաշտական խումբը առաջին անգամ մեծ սպորտային համալիրում կապահովի բարձրակարգ երաշժտություն՝ ազնավուրյան կատարումների նվագակցումով: Եվ ասյ առումով տեխնիկական բարդ խնդիրները հաղթահարված են, վստահեցնում են կազմակերպիչները:
Երեկոյի հյուրերը հնարավոր է լինեն նաև Ազնավուրի ընտանիքի անդամները՝ Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները: Ազնավուրյան երեկոյի հյուրերը կլինեն ֆրասիացի աշխրաճանաչ կատարողներ Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Պատրիկ Ֆիորին, Քեիթ Ռեինը և Սլիմանը: Ազնավուրի հիշատակին նվիրված համերգային նախագիծը, որի մենկարկը կտրվի Երևանից, և ապա կշարունակվի Մոսկվայում ու Փարիզում, կազմակերպել է ArmCentre կենտրոնը՝ ֆրասնական «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին