Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան
Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով: Այս մասին տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նա մանրամասնել է, որ մայիսի 8-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ նիստում նախատեսվում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը, որի համաձայն քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-30 տոկոսով:
«Երևանի՝ որպես համայնք ձեւավորվելուց ի վեր սա աշխատավարձերի նման ծավալի առաջին բարձրացումը:
Ի դեպ, համայնքային պաշտոնյաների աշխատավարձերի չափը որոշվում է օրենսդրությամբ սահմանված գործակիցներով»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան