Քոչարյանը տապալել է, իսկ ո՞վ է վերականգնել. Հրապարակ
Հրապարակը գրում է.«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրինք՝ եթե Քոչարյանը տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ապա ո՞վ և ե՞րբ է այն վերականգնել, կամ գուցե առայսօր վերականգնվա՞ծ չէ։
Դավթյանը մի պահ շփոթվեց, ապա փորձեց խուսանավել հարցի պատասխանից․ «Դրանք դատաքննությանը ներկա կլինես, կհետևես, կիմանաս»։ Բայց հետաքրքիր է՝ մեր երկրի սահմանադրական կարգը մարտի 1-ին տապալվելուց հետո վերականգնվե՞լ է և ո՞ւմ միջոցով է այն վերականգնվել։ «Սահմանադրական կարգը մեր երկրում վերականգնվել է, իհարկե, իրացվել են դրանից հետո բազում այնպիսի մարդու իրավունքներ, որոնք չէին իրացվում այն ժամանակահատվածում, որոնց համար Ձեր նշած անձին մեղադրանք է ներկայացվել»։ Իսկ տապալվելուց հետո կոնկրետ ե՞րբ է վերականգնվել։ «Վահե, ինչի՞ ես առանձին հարցեր տալիս, քո գործընկերներից ինչո՞ւ ես տարբերվում»։ Հարցը տալիս եմ իմ փոքրիկ, էքսկյուզիվ նյութի համար։ «Ես էլ իմ էքսկլյուզիվ հանգստի կամ աշխատանքի իրավունքն ունեմ»,- ասաց դատախազը, նստեց մեքենան ու հեռացավ՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ով է եղել այդ հերոսը, որ վերականգնել է «Ռոբերտ Քոչարյանի տապալած» սահմանադրական կարգը և երբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա