Ֆլորիդայում Boeing 737-ը դուրս գալով թռիչքուղուց, հայտնվել է գետում
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում առևտրային Boeing 737 ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս գալով թռիչքուղուց, հայտնվել է Սենթ Ջոնս գետում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ինքնաթիռում եղել է 143 մարդ՝ 136 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ զոհեր չկան: Օդանավը գտնվում է գետի այն հատվածում,, որտեղ խորությունը մեծ չէ:
Նշվում է նաև, որ փրկարարները 21 հոգու հիվանդանոց են տեղափոխել:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին