Ինչու են ԽՍՀՄ-ում հրաժարվել բրնձի դիետայից
ԽՍՀՄ-ում բրնձի դիետա են նշանակել ճարպակալած մարդկանց, բայց ավելի ուշ հրաժարվել են դրանից, քանի որ կողմնակի ազդեցություն է ունեցել։ Իրականում բրինձը շատ օգտակար է, գլխավորը՝ ընտրել շագանակագույն բրինձ և այն համադրել այլ ուտելիքի հետ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, կարծում է ռուս բժիշկ-դիետլոգ, դոցենտ Ելենա Չեդիյան։
Ավելի վաղ EurekAlert պորտալը գրել է, որ ճապոնացի գիտանակնները եկել են եզակացության, որ ճարպակալման մակարդակը զգալի ցածր է այն շրջաններում, որտեղ բնակիչներն օգտագործում են շատ բրինձ։
«Եթե երկար ժամանակ բրնձով դիետային հետևեն, օրգանիզում տեղի է ունենում փոփոխություն՝ վիտամինների պակաս և այլն»,- ասել է մասնագետը։
Սննդաբանը նշել է, որ բրնձի ընտրություն դեպքում պետք է հետևել առողջ սննդի սկզբունքներին։ Ողորկ բրնձում գրեթե ոչինչ օգտակար չկա, միայն ածխաջրեր, իսկ ոչ ողորկ բրինձը հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, ֆերմենտներով։ Այդ բրինձը դանդաղորեն կլանվում է և կարգավորում նյութափոխանակությունը։
Դիետոլոգն ընդգծել է, որ չպետք է նիհարելու համար օգտագործել միայն բրինձ, քանի որ դրանում չկան սպիտակուցներ և ճարպեր, որոնք անհրաժեշտ են մարդուն։ Լավագույն տարբերակը, նրա խորհրդով այն է, որ բրիձն ընտրվի որպես կողմնակի ճաշատեսակ կամ որպես առավոտյան շիլա, պարզապես չպետք է գերազանցել, ամեն ինչ չափի մեջ լինի։