Ամերիկահայ գեներալը ՆԱՏՕ-ում պաշտոն է ստանձնել
Ամերիկահայ գեներալ Ջեֆ Հարիգյանը մայիսի 1-ին ստանձնել է ՆԱՏՕ-ի Միավորված Օդային Հրամանատարության ղեկավարի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է ՆԱՏՕ-ի կայքէջը։
Այդ պաշտոնում ամերիկահայ գեներալը փոխարինել է գեներալ Թոդ Ուոլթերսին, ով այդ պաշտոնում է եղել 2016-ի օգոստոսից։
«ՆԱՏՕ-ն նշում է Եվրոպական մայրցամաքում խաղաղության պահպանման 70 տարին, և այսօր մեր առաքելությունը շատ պարզ է ու հստակ»,-ողջունելով ներկաներին, ասել է Հարիգյանը։
Նա ընդգծել է, որ համագործակցությունը թիմի անդամների ու կազմակերպության գործըներների հետ լինելու է սերտ։