Փոխնախարար. Մանուկ Մանուկյանն ազատված է աշխատանքից
Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը, որի որդին Ամբերդի 1986 թ-ին հաստատված և 2013 թ-ին պահպանական գոտուց հանված տարածքում շինարարություն իրականացնողն էր, ազատված է աշխատանքից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։
Փոխնախարարին տեղեկացրել է Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենը։
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունը դիմել է դատախազություն, որպեսզի պարզի, թե ինչպես է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին փոխվել։
Փոխնախարար Գալստյանն ավելի վաղ հայտնել էր, որ կառուցապատողը՝ Սիրակ Մանուկյանը, մինչև 2018 թվականը «Ամբերդ» արգելոց թանգարանի ղեկավարն է եղել, որը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանի որդին է:
Հարակից հրապարակումներ`
- Մշակույթի նախարարությունը «Ամբերդ ամրոցի» պահպանման գոտու հարցով դիմել է դատախազություն
- «Ամբերդ ամրոցի» մոտ շինարարություն իրականացրած անձիք ընդունել են իրենց բաժին մեղավորությունը
- «Ամբերդ ամրոցի» մոտ շինարարություն իրականացրած անձին ծանուցում է ուղարկվել
- «Ամբերդ ամրոց» արգելոցի մոտ շինարարություն է