Արարատում մտադիր են զարգացնել հնագիտական տուրիզմը
2019-2020 թվականներին նախատեսվում է տարեկան մինչև 70 հա նոր ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար համապատասխան պայմանների ստեղծում։ Հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը «Արարատ. Իմ քայլը հանուն մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ։
Մարզպետն ասաց՝ մարզում տարեցտարի ավելանում է սառնարանային տնտեսությունների թիվը, զարգանում է չրագործությունը, քայլեր են կատարվում արտադրել օրգանիկ չիր՝ արտահանման նպատակով, պատրաստվում են լիզինգի ծրագրով թարմացնել գյուղտեխնիկա։
Նրա խոսքով, մարզում արդյունաբերությունն էլ է զարգանում, արտադրանքի ծավալն օրինակ 2017-ի համեմատ 2018-ին ավելացել է ավելի քան 12 մլրդ դրամով։
Գարիկ Սարգսյանը համարում է, որ տուրիզմի ոլորտն էլ մեծ հեռանկար ունի՝ հաշվի առնմելով, որ Արարատի տարածքում է հնագիտական վայրեր կան։
«Մարզի տարածքում են գտնվել պատմական Հայաստանի երկու մայրաքաղաքները՝ Դվինը և Արտաշատը, Խոր Վիրապ վանական համալիրը։ Անհրաժեշտ է զբոսաշրջիկներին հասանելի դարձնել պատմական Արտաշատ մայրաքաղաքից պեղված մասունքները, որոնց մի մասը գտնվում է Խոր Վիրապին հարող տարածքում»,-ասաց նա։
Գարիկ Սարգսյանի խոսքով, մտադիր են զարգացնել հնագիտական տուրիզմը, նախատեսվում է իրականացնել մի ծրագիր, ըոտ որի Խոր Վիրապի հարևանությամբ մեկ հա տարածքում կստեղծվի գյուղատնտեսային զբոսաշրջության կենտրոն։
«Հյուսիս-հարավ մայրուղու և երկաթգծի հատման վայրում նախատեսվում է իրականացնել խոշոր գյուղատնտեսական շուկայի հիմնելու ծրագիր»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան