Մաքրուհին ՉԼ-ի Գավաթը աղբամանն է նետել
«Միլանի» նախկին փոխնախագահ Ադրիանո Գալիանին զավեշտալի միջադեպ է հիշել, որը տեղի է ունեցել 1994 թվականին իտալական թիմի` Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակից հետո:
«Հունաստանում մենք Կապելոյի հետ արթուն մնացինք մինչև ուշ գիշեր` գինու շշեր դատարկելով ու մոռանալով գավաթի մասին: Արդեն վերելակում էինք, երբ նկատեցինք, որ գավաթն աղբամանում է:
Հավանաբար, մաքրուհին էր այն այնտեղ նետել:
Հետո գավաթն ինձ հետ տարա հյուրանոցի իմ համար ու այն դրեցի անկողնուս մեջ: Հաջորդ առավոտ կնոջս ասացի, որ կյանքիս ամենահրաշալի երազն եմ տեսել»,- ասել է Գալիանին Football Italia-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք` 1994 թվականին կայացած եզրափակչում «Միլանը» Հունաստանում 4:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել «Բարսելոնայի» նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա