Նախկին թաղապետ.Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը բյուջեի կլասիկ գրպանում է
Երևանի Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն անդրադարձել է քաղաքապետարանի 1700 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին լուրին։
Նա հաշվարկել է, որ այդ գումարով օրինակ կարելի էր տարեկան 150-200 վերելակ փոխել։
«Մտածելու համար հարց եմ ուղղում երևանցիներին. ի՞նչ մեծ ու դժվար աշխատանք են արել այսօրվա քաղաքային իշխանությունները,որ կրկնակի բարձրացնում են իրենց աշխատավարձները (քաղաքապետ- 575000-ից դառնալու է 1200000 դրամ, քաղաքապետի առաջին տեղակալ- 478.000-ից՝ 947.000 դրամ, քաղաքապետի տեղակալներ՝ 443.000-ից 912.000 դրամ, ի դեպ ավելի շատ, քան հանրապետության մասշտաբով ոլորտներ համակարգող նախարարը, վարչական շրջանի ղեկավարներ՝ 400.000-ից 773.000 դրամ)։
Սիրելի երևանցիներ, որպեսզի հասկանաք, թե ինչ մասշտաբի է հասնում սրանց «беспредел»-ը, ասեմ իմանաք, որ տարեկան 1.8 մլրդ դրամ ավելի են ստանալու, քան հիմա՝ մոտավորապես 3.8 մլն դոլար։
Իսկ էդ գումարով կարելի է տարեկան 150-200 վերելակ փոխել։ Ընդհանրապես աշխատավարձը բարձրացնում են կամ եկամուտները ավելացնելու հաշվին, կամ աշխատակազմի օպտիմալացման հաշվին։
Տվյալ քաղաքապետը ո՛չ քաղաքի եկամուտն է ավելացրել ,ո՛չ աշխատակազմն է օպտիմալացրել, այլ հակառակը՝ եկամուտները նույնիսկ իր պլանավորածը չի կարողանում կատարել, իսկ աշխատակազմն էլ ավելացրել է՝ 1998-ից դարձնելով 2124։
Սա կլասիկ բյուջեի գրպանում է։ Իհարկե համոզված եմ,որ սրանք երկար չեն ձգելու այս գործելակերպով, բայց, սիրելի երևանցիներ, դուք ինչքա՞ն եք հանդուրժելու»,-մասնավորապես գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան