Նելլի Դուրյան. Հայտնաբերվել է աշակերտներին շոկոլադ հյուրասիրող անձը
Ապրիլի 25-ին Panorama.am-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի երկու գյուղերում դպրոցահասակ երեխաներին կասկածներ առաջացնող կոնֆետներ են բաժանվել։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը տեղեկացնում է, որ հրապարակման կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստվել են նյութեր:
Ըստ Դուրյանի, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն և համաձայն փորձագետի եզրակացության փորձաքննության ներկայացված Вдохновение շոկոլադում հոգեմետ և խիստ ներգործող նյութեր չեն հայտնաբերվել:
«Հայտնաբերվել է շոկոլադ հյուրասիրող անձը: Պարզվել և հիմնավորվել է, որ դպրոցի երեխաներից, Вдохновение շոկոլադե սալիկներից, որևէ մեկը չի թունավորվել, այն եղել է անվնաս, իր մեջ թունավոր նյութեր չի պարունակել»,-տեղեկացնում է ոստիկանության պաշտոնյան։