«Շերեմետևո» օդանավակայան է իջել այրվող ինքնաթիռը
Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի ժամանակ այրվել է Sukhoi Superjet SSJ-100 ինքնաթիռը, որ ուղղություն էր վերցրել դեպի Մուրմանսկ։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում այրումը նկատել է ուղևորներից մեկը։ Ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ։
Օդաչուները նստեցրել են արդեն այրվող ինքնաթիռը, ինչի տեսանյութը տարածել են ականատեսները։
Տեսանյութից երևում է, որ ուղևորներին իջեցնում են փչովի թեքահարթակներով։
Հաղորդվում է, որ առնվազն 13 մարդ է զոհվել։ Ինքնաթիռում էին 72 ուղևոր և 6 հոգանոց անձնակազմ։
Ինքնաթիռի բռնկման փաստով հարուցված է քրեական գործ։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին