«Եվրատեսիլի» մի շարք միջոցառումներ չեղարկվել են Գազայի հատվածում իրավիճակի սրման պատճառով
Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրման հետ կապված «Եվրատեսիլի» նախաշեմին երկրում նախատեսված մի շարք միջոցառումներ չեղյալ են հայտարարվել։ svpressa.ru-ի հաղորդմամբ, չեղարկվել է նաև Իսրայելում հայտնի երգիչ Դանա Ինտերնեշնլի համերգը։ Ընդգծվում է, որ, չնայած նրան, որ Իսրայելում «Եվրատեսիլի» կազմակերպիչները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով, շարունակվում է մրցույթի մասնակից պատվիրակությունների ընդունումը։
Ավելի վաղ զինյալները հայտարարել էին, որ մտադիր են ձախողել Իսրայելում կայանալիք «Եվրատեսիլը»:
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը կայանակու է մայիսի 14-18-ը Թել Ավիվում։ Մրցույթին մասնակցելու է 41 երկրի ներկայացուցիչ։ Հայաստանը մրցույթում ներկայացնելու է Սրբուկը։
Նշենք, որ հայկական պատվիրակությունն արդեն մեկնել է Թել Ավիվ։
«Դեպի Թել-Ավիվ, դեպի հաղթանակ ...Գնացի՜նք »,- գրել է Սրբուկը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Թել Ավիվում կառուցում են «Եվրատեսիլի» ամենամեծ գյուղը
- «Եվրատեսիլը» ԱՄՆ-ում չեն ցուցադրի
- Մադոննան հաստատել է «Եվրատեսիլին» մասնակցությունը
- Շվեդիայում պահանջում են բոյկոտել «Եվրատեսիլը»
- Սրբուկը ելույթ է ունենալու առաջինը
- Հնարավոր է «Եվրատեսիլը» չեղարկվի
- Եվրատեսիլ-2019․ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկի տեսահոլովակը` «Walking Out»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան