Beeline-ի բաժանորդները Սարի Թաղում կարող են միանալ մինչև 100 Մբ/վրկ ինտերնետին
Հայաստանում Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների հերթական փուլի ավարտի մասին՝ այժմ Սարի Թաղ թաղամասում:
Ընկերությունից հայտնում են, որ լայնածավալ արդիականացումը մայրաքաղաքում շարունակվում է, և շուտով Երևանի բնակիչների մեծամասնությունը հնարավորություն կունենա միանալու Beeline գերարագ՝ մինչև 100 Մբիթ/վրկ ինտերնետին VDSL տեխնոլոգիայով։
«Beeline-ը շարունակում է արդիականացնել իր ֆիքսված ցանցը Երևանում: Կիլիկիա թաղամասից և մայրաքաղաքի փոքր կենտրոնից հետո Սարի Թաղի բնակիչներին ևս հասանելի դարձավ մինչև 100 Մբ/վ արագությամբ գերարագ ինտերնետ: Նշեմ, որ մոտ ապագայում մենք նախատեսում ենք շարունակել մայրաքաղաքի ֆիքսված ենթակառուցվածքների բարելավումը և առաջիկայում կտեղեկացնենք այս ուղղությամբ հաջորդ քայլերի մասին» - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Շնորհավորելով Beeline-ի հավատարիմ հաճախորդին, Անդրեյ Պյատախինը նրան նվիրեց COMBO 4 Max ծառայությունների փաթեթի 1 տարի անվճար բաժանորդագրություն:
Beeline-ի գերարագ ինտերնետից օգտվելու համար կարելի է մասնավորապես միանալ COMBO 2, COMBO 3 և COMBO 4 փաթեթներին, որոնց արժեքները սկսվում են ամսական 5990 դրամից: Փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline-ի ցանցում, մինչև 200 րոպե ՀՀ այլ ցանցերում, մինչև 10 ԳԲ գերարագ 4G ինտերնետ, 350 SMS, ֆիքսված ինտերնետ մինչև 100 Մբ/վրկ. արագությամբ: COMBO 3 և COMBO 4 փաթեթներում հասանելի է նաև ֆիքսված հեռախոսակապ, իսկ COMBO 4 փաթեթում՝ մինչև 138 հեռուստաալիք:
Ինտերնետ արագության հասանելիությունը հասցեում կարելի է ստուգել 100.Beeline.am կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը նոր հնարավորություններ է առաջարկում «Վիրտուալ ԱՀԿ» ծառայության բաժանորդներին
- Beeline-ի գրասենյակներում ներդրվել է արտահերթ սպասարկման հնարավորություն
- Beeline-ի PR ղեկավարը դասախոսություն է կարդացել «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և PR դպրոցի ուսանողների համար
- Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին