Օբամայի անվան զբոսայգի է բացվել Լոս Անջելեսում
Լոս ԱՆջելեսում բացվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի անվան զբոսայգի։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Deadline-ին, գրում է, որ քաղաքային իշխանություններն անվանափոխել են Ռոդեո-ռոուդ փողոցը։
Զբոսայգու բացման տոնական արարողությանը մասնակցել են հազարավոր քաղաքացիներ, հնչել է երաժշտություն, եղել է հյուրասիրություն։ Ավելի վաղ փողոցի անվանափոխության մտադրության մասին գրել էր Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարչետին։
«Մենք հիացած ենք, որ այն Լոս Անջելեսի բնակիչներին և հյուրերին կհիշեցնի նախագահ Բարաք Օբամայի ժառանգության մասին»,- այդ ժամանակ գրել էր նա Թվիթերում։
Here with CM @HerbJWesson, Sup. @MRidleyThomas, Rep. @MariaEDurazo and the @LAUrbanLeague for #ObamaFestLA to name #ObamaBlvd and etch President Obama’s name and legacy even deeper in our city’s story. pic.twitter.com/opinsPUAx0
— Mayor Eric Garcetti (@MayorOfLA) May 5, 2019
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին