Բանջարեղենի գներն ապրիլին 12.2%-ով աճել են
2019թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.8% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն են թողել բանջարեղենի՝ 1.8%, մսի՝ 1.6%, ինչպես նաև ձուկ և ծովամթերք, յուղեր և ճարպեր ապրանքախմբերում արձանագրված ՝ 0.8% գնանկումները:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. ապրիլին 2018թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 12.2% գնաճ:
Մրգի ապրանքախմբում այս տարվա ապրիլին 2018թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 1.8%, իսկ 2019թ. մարտի համեմատ` 0.1% գնաճ:
Ըստ վիճակագրության՝ մսամթերքի ապրանքախմբում 2019թ. ապրիլին 2018թ. ապրիլի համեմատ գրանցվել է 2.1% գնաճ, իսկ 2019թ. մարտի համեմատ՝ 1.6% գնանկում:
Միաժամանակ, 2019թ. ապրիլին 2018թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թռչնամսի՝ 13.4%, իսկ 2019թ. մարտի համեմատ` 0.8%, գնաճ:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում էլ ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.8%, իսկ 2019թ. մարտի համեմատ՝ 0.6% գնանկում:
Ձվի գինն էլ 2019թ. մարտի համեմատ նվազել է 0.5%-ով, իսկ 2019թ. ապրիլին 2018թ. ապրիլի համեմատ գրանցվել է 19.3% գնաճ:
Ինչ վերաբերում է շաքարին և շաքարավազին, ապա ապրիլին 2018թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 12.1%, իսկ 2019թ. մարտի համեմատ՝0.4% գնանկում:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում էլ 2019թ. ապրիլին 2018թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 1.1%, իսկ 2019թ. մարտի համեմատ՝ 0.8% գնանկում:
Նշվում է նաև, որ ապրիլին մարտի համեմատ սուրճ, թեյ և կակաո ապրանքախմբում գրանցվել է 0.1% գնանկում, իսկ ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Վիճակագրության համաձայն՝ հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2019թ. ապրիլին 2018թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.4%, իսկ 2019թ. մարտի համեմատ՝ 0.4% գնաճ: Ինչ վերաբերում է ալյուրի և հացի գներին, ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ գներն աճել են համապատասխանաբար 6.2% և 5.3%-ով, իսկ 2019թ. մարտի համեմատ՝ 1.3% և 0.2%-ով: