Սլավիկ Հայրապետյանը` գեղասահքի Հայաստանի բաց առաջնության հաղթող
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը մասնակցել է Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցում անցկացված գեղասահքի Հայաստանի բաց առաջնության եզրափակիչ օրվա մրցումներին և պարգևատրման արարողությանը:
Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Առաջնության հաղթողներ են դարձել Կարոլինա Մոսչենի և Անդրեա Ֆաբրի պարային զույգը (մեծահասակներ), մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանը (մեծահասակներ), Մարինա Ասոյանը (երիտասարդներ) և Լիանա Ֆանարջյանը (պատանիներ):
Հայաստանի առաջատար գեղասահորդներից մեկը՝ Անաստասիա Գալուստյանը, մրցմանը չի մասնակցել՝ պապիկի մահվան պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան