Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը Պորոշենկոյին կանչել է հարցաքննության
Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը հարցաքննության է կանչել Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է ukranews.com կայքը՝ հղում անելով դատախազության հատուկ գործերով հետաքննության վարչության ղեկավարին։ Նրա խոսքով, Պորոշենկոն հարցաքննության է կանչվել մայիսի 7-ին «մայդանի» գործով։ Բացի այդ, Պորոշենկոյից կպահանջեն ստորագրել հարցաքննության արձանագրությունը, որը կազմվել էր 2016 թ. նոյեմբերին։
«Եվ հին հարցաքննության արձանագրությունը ստորագրելու և լրացուցիչ հարցաքննության համար»,- ասել է դատախազության պաշտոնյան։