Նելլի Դուրյան. Անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերը նվազել են
Հայաստանում այս տարվա երեք ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են 16-ով, նախորդ տարի եղել է 49 դեպք, այս տարի՝ 33։
Լրագրողների հետ հանդիպմանը նման տվյալներ հրապարակեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը՝ ամփոփելով 2019 թ. առաջին եռամսյակի գործունեության արդյունքները։
«Նախորդ տարի գրանցվել է ֆիզիկական բռնության 22 դեպք, այս տարի՝ 10 դեպք։ Սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմք ուղղված հանցագորոծությունները՝ նախորդ տարի 19 դեպք է գրանցվել, այս տարի՝ 14»,-ասաց ոստիկանության պաշտոնյան։
Անչափահասների շրջանում իրականացրած ստուգայցների արդյունքում ոստիկանները նկատել են, նրանք շատ հաճախ իրենց հետ ունեն դանակ, կռփազենքեր։
«Նախորդ տարվա երեք ամիսների ընթացքում հայտնաբերվել էր նման 34 անչափահաս, որոնց մոտ եղել է 24 դանակ, 10 կռփազենք, այս տարի հայտնաբերվել է նման 41 անչափահաս, ինչպես տեսնում եք, թիվն ավելացել է, վստահաբար կարող եմ ասել, սա կատարված աշխատանքի արդյունք է»,-ասաց Դուրյանը։