Շերեմետևոյում ինքնաթիռի աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
Նախօրեին Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet SSJ-100 ինքնաթիռի վթարային վայրէջքի ժամանակ հրդեհի պատճառով զոհերի թիվը հասել է 41-ի։ Այս մասին հայտնել է Մոսկվայի միջտարածաշրջանային քննչական բաժնի ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան: Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
«41 մարդ է զոհվել», - ասել է նա լրագրողներին:
Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել էր 78 մարդ՝ ներառյալ անձնակազմի անդամները։ Այսպիսով, փրկվել է 37 ուղևոր: Ինքնաթիռը Մոսկվայից թռչում էր դեպի Մուրմանսկ, սակայն վերադարձել էր օդանավակայան խնդիրների պատճառով, որտեղ էլ վայրէջքի ժամանակ հրդեհ էր բռնկվել:
«Աէրոֆլոտի» կայքում հայտնվել է փրկված ուղևորների ցանկը, որտեղ 01:00-ի դրությամբ կար 33 անուն: Ավիաընկերությունը ընդգծել է, որ ցուցակը թերի է և կթարմացվի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին