Աստվածատուր Պետրոսյան. Հայաստանը շրջապատված է ամենաագրեսիվ ուժերով
«Խաղաղության պայմանագիր դեռևս կնքված չէ: Մինչև 5-6 երկիր այն չստորագրի, այդ թվում՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, միշտ հղի է վտանգով, որքան էլ ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազատամարտիկ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
Նա նշեց, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցի օրերին հակառակորդի կողմից կրակոցների քանակը կրկնապատկվել էր. «Երևի դա ոչ թե Ալիևն էր ուզում, այլ, ինձ թվում է, մենք ունենք ավելի մեծ հակառակորդները»:
Աստվածատուր Պետրոսյանը նշեց, որ Հայաստանը շրջապատված է ամենաագրեսիվ ուժերով, նույնիսկ քրիստոնեական ուժերն այդ պատերզմում չեն օգնել հայկական կողմին, իսկ եթե օգնել է Վրաստանը, օգնել է Ջավախքը։
«Մենք պետք է բոլորով ուշադիր լինենք, որ հայոց բանակի ցանկացած զինվորի մազին կպնելիս հակադարձ պատասխանը պետք է լինի»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի