Զիդանը կասկածում է՝ արդյոք «Ռեալին» պետք է Մոդրիչը
Կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ապագան մադրիդյան «Ռեալում» անորոշ է։ championat.com կայքը, հղում անելով AS-ին, գրում է, որ «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը սկսել է կասկածել, արդյոք նպատակահարմար է խորվաթ ֆուտբոլիստին պահել թիմում։ Զիդանը «արքայական ակումբ» վերադառնալուց հետո հայտարարել էր, որ արդեն կազմել է այն խաղաղոցների ցանկը, որոնք կլքեն «Ռեալը» մարզաշրջանի ավարտից հետո։ Նախապես այդ ցուցակում նշված չի եղել Մոդրիչի անունը, սակայն նրա ոչ արտահայտից խաղից հետո Զիդանը սկսել է կասկածել, արդյոք նա կարող է վերադառնալ իր լավագույն մարզավիճակին։
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը կցանկանար պահել «Ոսկե գնդակի» մրցանակակրին թիմի կազմում։ Մոդրիչը նույնպես նախընտրում է մնալ «Ռեալում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա