Ամերիաբանկը, Սիթիբանկն ու Ասիական զարգացման բանկն ընդլայնում են համագործակցությունը առևտրի ֆինանսավորման ոլորտում
Ամերիաբանկը և Սիթիբանկը առևտրի ֆինանսավորման համատեքստում կնքել են հերթական գործարքը. Ամերիաբանկը ներգրավել է շուրջ 14 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ, որոնց մի մասը տրամադրվել են Սիթիբանկի կողմից Ամերիաբանկի համար սահմանված վարկային սահմանաչափի ներքո, իսկ մնացածը՝ Ասիական զարգացման բանկի երաշխավորությամբ, ում հետ Առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո կնքված պայմանագրերի շրջանակներում Ամերիաբանկը հանդիսանում է ոչ միան թողարկող, այլ նաև հաստատող բանկ:
Ընկերությունից նշում են, որ այս ֆինանսավորումը հնարավորություն կտա Ամերիաբանկի՝ միջազգային առևտրով զբաղվող հաճախորդներին իրենց գործունեությունը կազմակերպել առավել մրցակցային և նպաստավոր պայմաններով:
Սիթիբանկի և Ամերիաբանկի երկար տարիների համագործակցության արդյունքում տարեցտարի ավելանում են գործարքների թիվն ու ծավալը, ինչը վկայում է փոխվստահության և արդյունավետ գործընկերային հարաբերությունների մասին:
Ամերիաբանկի կողմից ներգրավվող առևտրի ֆինանսավորման միջոցները միջինում գերազանցում են տարեկան 100 մլն ԱՄՆ դոլարը. այս գործարքը Բանկի հերթական հաջող նախագիծն է առևտրի ֆինանսավորման շրջանակներում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 4
- Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 3
- Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 2
- Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 1
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին