Արցախի նախկին ու ներկա նախագահները դիմել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:
ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում ասված է.
«Հարգելի՛ պարոն Դավթյան, ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրը։
Ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում եւ Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հարգարժան հյուրերի, Արցախի Հանրապետության բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը։
Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, խնդրում ենք Ձեզ մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում նրա խափանման միջոցը փոխելու մասին։
Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։
Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար։
Հարգանքով՝
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյան»։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանական խումբ. ՍԴ-ն որոշում է կայացրել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի
- Դատավոր Գրիգորյանը որևէ նախատրամադրվածություն չունի Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ, սակայն ինքնաբացարկ է հայտնել
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը վերամակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին
- Քոչարյանը քաղաքական հետապնդման չի ենթարկվում. Դավթյան
- Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի գործն ուղարկվել է դատարան
- Քոչարյանի կալանքի հարցը քննելուց հրաժարված դատավորներին առաջարկվել է պատասխանատվության ենթարկել
- Դատախազ. Քոչարյանը կշարունակվի մնալ կալանավորված
- Վիկտոր Սողոմոնյան. Իշխանության բիրտ կամայականություն է, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան