Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աղոթել է Մայր Թերեզայի հուշահամալիրում
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 10-ժամյա այց է կատարել Հյուսիսային Մակեդոնիա, որտեղ այցելել է երկրի ամենահայտնի դստեր՝ Մայր Թերեզայի հուշահամալիր ու աղոթել այնտեղ։ Հայտնում է euronews-ը։
Սկոպյեի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո Ֆրանցիսկոսը մեքենայով՝ փոքր Volkswagen Jetta-ով, գնացել է երկրի նախագահ Գյորգե Իվանովի հետ բանակցությունների:
Այնուհետ Մայր Թերեզայի հուշահամալիրում, շրջապատված Մայր Թերեզայի քույրերի քույրերի բարեգործական միության միանձնուհիներով, Ֆրանցիսկոս պապը աղոթք է արել։
Հուշահամալիրը կառուցվել է եկեղեցու մնացորդների վրա, որտեղ Մայր Թերեզան մկրտվել էր 1910 թվականին: